Վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական վկայական․ մանրամասներ
Մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն հանրային անվտանգությունը, կդյուրացնեն վարչարարությունը, կհեշտացնեն քաղաքացիների կյանքը: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:
Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. եթե վարորդի մոտ առկա չէ վարորդական իրավունքի վկայական, սակայն նա ունի վարելու իրավունք, և դա հաստատվում է պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգմամբ, ապա նա ենթակա չէ վարչական պատասխանատվության։
Տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի, եթե անձը չունի վարորդական իրավունք, սակայն վարում է տրանսպորտային միջոց՝ դրանով իսկ հայտնվելով մյուս վարորդների համեմատությամբ արտոնյալ կարգավիճակում և վտանգում երթևեկության մյուս մասնակիցների կյանքը, ապա նա առաջին անգամ ենթակա կլինի վարչական, ապա՝ քրեական պատասխանատվության։
Երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների համար կպարզեցվի ՀՀ-ում օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով մեքենա վարելու կարգը։
Կարգելվի գաղտնի փականով դանակների և համանման առարկաների վաճառքը անչափահասներին։
Նախագծերն առաջիկա օրերին կդրվեն շրջանառության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմաստիճանը կհասնի -23 աստիճանի. մանրամասներ
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ի, 17-ի և 19-ի ցերեկը, 15-16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։...
Հարձակում, սպանություն. Ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ի վճռով բավարարել է դատախազի՝ պատժ...
Զորակոչիկների տարկետման պայմանները խստացվելու են
Զորակոչի ընթացքում առողջական խնդիրների հիմքով տարկետման տրամադրման կարգը վերանայվել է։ Պարտադիր զինծառայության զորակոչվա...
Նոր զարգացումներ՝ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ վրաերթի գործով
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելո...