Ջերմաստիճանը կհասնի -23 աստիճանի. մանրամասներ
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ի, 17-ի և 19-ի ցերեկը, 15-16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-ի և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին արևմտյան 2-5մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 14-ին, 16-19-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 4-7, դեկտեմբերի 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով։
Արագածոտնում, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիում, Վայոց Ձորում առաջիկա օրերին գիշերը ջերմաստիճանը կհասնի -20-23 աստիճանի։
Երևան քաղաքում դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-16-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի գիշերը հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 14-ին և 19-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մվ արագությամբ։


Նմանատիպ հոդվածներ
Հարձակում, սպանություն. Ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ի վճռով բավարարել է դատախազի՝ պատժ...
Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է
Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվ...
Վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական վկայական․ մանրամասներ
Մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն հանրային անվտանգությունը, կդյուրացնեն վարչարարությու...
Մոտ 220 հազար անձ անհուսալի վարկեր ունի․ Կառավարությունը կօգնի նրանց
Հայաստանում կան 218 հազար անձինք, որոնք 1 միլիոն դրամ և դրանից պակաս առնվազն 3 տարի շարունակ անհուսալի վարկային պարտավոր...