Ալիևը հայտնել է՝ որքան հայ է մնացել Արցախում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ օկուպացված Արցախում մնացած հայերը սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից: Նա մանրամասնել է, որ 2 ամիս առաջվա տվյալներով՝ այնտեղ շուրջ 20 մարդ է մնացել:
«Ովքեր մնացել են, սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից, Սոցապնախարարությունից, ստանում են բուժում, ապահովվում են սննդով, կյանքն այնտեղ լիովին «ապահով» է», - պնդել է Ադրբեջանի նախագահը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հայտարարել է Արցախում, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին, սակայն իրականում դա զանգվածային ռազմական ագրեսիա էր: Սեպտեմբերի 20-ին Բաքուն և Ստեփանակերտը ռուս խաղաղապահների օգնությամբ պայմանավորվել են հրադադարի մասին։ Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Դրանից հետո ավելի քան 100,000 արցախցի ենթարկվել է էթնիկ զտման:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանին համագործակցության առաջարկ է արել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին առաջարկել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտն...
Կոստանյանն` Ալիևի աղմկահարույց հայտարարության մասին
Հիմա էլ եմ վերահաստատում իմ ասածը, որ 300 000 ադրբեջանցիների վերադարձի մասին կետ Խաղաղության պայամանագրում չկա։ Այս մասի...
ՌԴ-ում ՀՀ դեսպանի «սև ցուցակ»-ում ավելի քան 550 անուն կա. «Փաստ»
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանա...
Փաշինյանը նշել է՝ ինչն է մեր ամենամեծ թշնամին
Չիմացությունը մեր ամենամեծ թշնամին է: Չիմացությու՛նն է մեր ամենամեծ թշնամին: Այս մասնի ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաս...