Թբիլիսիում ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան
Թբիլիսիում ցուցարարները, որոնք բողոքում են վրացական իշխանությունների կողմից ԵՄ-ի հետ բանակցությունների դադարեցման դեմ, երկուշաբթի կրկին հավաքվել են երկրի խորհրդարանի մոտ և փակել հարակից Ռուսթավելի պողոտան, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Սա արդեն տասնիններորդ նման բողոքի ակցիան է Վրաստանի մայրաքաղաքում։ Երկուշաբթի բողոքի ակցիային միացել են գրողներ, խմբագիրներ, հրատարակիչներ, գրքերի դիզայներներ, գրավաճառներ և հրատարակչության աշխատակիցներ։ Օրվա ընթացքում մի քանի ակցիաներ են տեղի ունեցել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։
Ընդդիմության բողոքի հերթական շարքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։
Ցուցարարներն օգտագործել են ճայթրուկներ, քարեր, շշեր, հաղորդվել է, որ ջարդերի վայրում հայտնաբերվել են Մոլոտովի կոկտեյլներ։ Անվտանգության ուժերը պատասխանել են՝ կիրառելով հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ։
Նմանատիպ հոդվածներ
Ասադը ընտանիքի հետ միասին Մոսկվայում է
Սիրիան լքած նախագահ Բաշար ալ Ասադը ընտանիքի անդամների հետ միասին ժամանել է Մոսկվա: Այս մասին գրում է ТАСС–ը՝ հղում տալով...
ԵԽ–ում Ադրբեջանից պահանջում են կատարել Ռամիլ Սաֆարովի դեմ ՄԻԵԴ–ի վճիռը
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջում է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը: Այս մասին տեղեկանում ենք Ե...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...
Թրամփը հիմարություն է անվանել Ջո Բայդենի որոշումը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սխալ և հիմարություն է համարում ամերիկյան ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի որոշ...