ՌԴ ՊՆ-ն պետք է պատրաստ լինի ամեն ինչի․ Բելոուսով
ՌԴ պաշտպանության նախարարության գործունեությունը ուղղված է իրավիճակի ցանկացած զարգացմանը, այդ թվում՝ հաջորդ տասնամյակում Եվրոպայում ՆԱՏՕ-ի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը լիարժեք պատրաստվածության ապահովմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
Բելոուսովն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի՝ այս տարվա հուլիսին կայացած գագաթնաժողովում ընդունված որոշումները, ինչպես նաև դոկտրինալ փաստաթղթերը վկայում են, որ նման հակամարտությունը հնարավոր է:
Նա նաև ընդգծել է, որ ՌԴ Պաշտպանության նախարարության գործունեությունը հիմնված է հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում, Աֆրիկայում, Կովկասում և Մերձդնեստրում ռազմական ներկայության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Սա վերաբերում է նաև Հայաստանին․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հ...
Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանքով՝ Գերմանիայում նախկին պատգամավորները կկանգնեն դատարանի առաջ
Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի երկու նախկին պատգամավորները՝ ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեաս...
Դա Հայաստանի կողմից մեծ սխալ էր. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է։ Երևանը միշտ մեծ օգնություն է ստացել Մոսկվայից և կազմակերպո...