ՀՀ-ն և ՌԴ-ն ամրության բարդ փուլ են ապրում․ Կոպիրկին

Երևանում ընթացող հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվայում հստակ քաղաքական կամք կա Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար, այս մասին փոխանցում է Sputnik Արմենիա-ն։


«Համաժողովը շատ պատասխանատու ժամանակաշրջանում է տեղի ունենում։ Մեր երկրները և մեր հարաբերությունները ամրության փորձարկման բարդ փուլ են ապրում։ Եվ այս պայմաններում մեզ համար շատ կարևոր է ոչ միայն պահպանել այն, ինչը միավորում է մեզ, այլև փոխգործակցությունը բարձրացնել նոր մակարդակի և հարմարեցնել նոր իրողություններին»,-ասել է ռուս դիվանագետը։


Նրա խոսքով` առողջապահության ոլորտն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում փոխհարաբերությունների ընդհանուր համալիրում։ Դրա միավորման հիմք են ընդհանուր դպրոցը, ընդհանուր մասնագիտական մտածելակերպը և ընդհանուր խնդիրները։


Դեկտեմբերի 20-ին կայանալիք հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում, Կոպիրկինի խոսքով, կքննարկվեն նաև առողջապահության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր և մի շարք հարցերի վերաբերյալ կհամաձայնեցվեն երկու երկրների նախարարությունների միջև կնքված պայմանագրերը:



Քաղաքականություն