Չէ որ դա հնարավոր է․ Մեդվեդևը՝ Ռուսաստանի կազմում նոր շրջանների հայտնվելու մասին
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, «Եդինայա Ռոսիայի» XXII համագումարի լիագումար նիստում ասել է այն մասին, որ հնարավոր է համարում Ռուսաստանի կազմում նոր շրջանների հայտնվելը:
«Ի դեպ, Դոնբասի և Նովոռոսիայի ինտեգրման փորձը կարող է հետագայում ևս պահանջված լինել, եթե մեր երկրի կազմում հայտնվեն նոր, բայց շատ մոտ շրջաններ։ Չէ՞ որ դա հնարավոր է», - ասել է նա՝ խոսելով կուսակցության «Նոր շրջանների զարգացում» ազգային ծրագրի մասին։
Մեդվեդևը նաև ընդգծել է Ռուսաստանի թշնամիների դեմ վճռական գործողությունների և հասարակության միասնության պահպանման անհրաժեշտությունը:
«Մենք պետք է պահպանենք մեր պապերի ու նախապապերի սխրանքը, շարունակենք նրանց գործը՝ ոչնչացնել թշնամուն՝ առանց ռևանշի չնչին հնարավորության»,- հայտարարել է նա:
«Եդինայա Ռոսիայի» առաջնորդը ուշադրությունը կենտրոնացրել է ռուսական հասարակությանը պառակտելու փորձերի սպառնալիքների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Սա վերաբերում է նաև Հայաստանին․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հ...
Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանքով՝ Գերմանիայում նախկին պատգամավորները կկանգնեն դատարանի առաջ
Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի երկու նախկին պատգամավորները՝ ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեաս...
Դա Հայաստանի կողմից մեծ սխալ էր. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է։ Երևանը միշտ մեծ օգնություն է ստացել Մոսկվայից և կազմակերպո...