ԱՄՆ-ն անմիջականորեն շփվել է սիրիացի ապստամբների ղեկավարության հետ. Բլինքեն
Բլինքենը պնդում է, որ ԱՄՆ-ն անմիջականորեն շփվել է սիրիացի ապստամբների ղեկավարության հետ:
ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ է վարել Սիրիայում իշխանությունը զավթած ապստամբ խմբավորման հետ, Հորդանանում հայտարարել Է պետքարտուղարը՝ ավարտելով մերձավորարևելյան այցը, որը նվիրված էր Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո հետագա գործողություններին:
Բլինքենը նաև նշել Է պատժամիջոցների մեղմացման հեռանկարը՝ ասելով, որ ԱՄՆ-ն «կքննարկի տարբեր պատժամիջոցներ և մեր կողմից ձեռնարկված այլ միջոցներ և կպատասխանի դրանց», եթե Սիրիայում Ասադի ռեժիմի անկումից հետո անցումային շրջանը համապատասխանի ԱՄՆ-ի կողմից սահմանված նպատակներին:
Բլինքենի խոսքով՝ ամերիկացի պաշտոնյաներն ուղղակիորեն շփվել են «Հայաթ Թահրիր աշ-Շամի» և այլ խմբերի հետ մի շարք սկզբունքների շուրջ, որոնցով ԱՄՆ-ն և արաբ գործընկերները ցանկանում են առաջնորդվել Սիրիայում քաղաքական բարեփոխումների գործընթացում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Սա վերաբերում է նաև Հայաստանին․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հ...
Չէ որ դա հնարավոր է․ Մեդվեդևը՝ Ռուսաստանի կազմում նոր շրջանների հայտնվելու մասին
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, «Եդինայա Ռոսիայի» XXII համագ...
Ադրբեջանից կաշառք ստանալու մեղադրանքով՝ Գերմանիայում նախկին պատգամավորները կկանգնեն դատարանի առաջ
Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի երկու նախկին պատգամավորները՝ ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեաս...