Թրամփը մտադիր է ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները. WSJ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմն առաջարկել է Իրանին զսպելու ծրագիր, որը կներառի Իսրայելի օդուժի հարվածները նրա միջուկային օբյեկտներին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս ծրագրի շրջանակներում Միացյալ Նահանգները պետք է Իսրայելին փոխանցի «ժամանակակից զենքեր», որոնք կարող են ոչնչացնել իրանական միջուկային օբյեկտները, գրում է հրատարակությունը։
Դոնալդ Թրամփի անցումային թիմի անդամները դիտարկում են երկու տարբերակ՝ արձագանքելու Իրանի կողմից միջուկային զենքի պոտենցիալ զարգացմանը, հայտնում են WSJ-ի աղբյուրները։ Առաջինը ներառում է ռազմական ճնշում՝ «ավելի շատ» ամերիկյան զորքեր և տեխնիկա ուղարկելով Մերձավոր Արևելք, զենք վաճառելով Իսրայելին հարվածների համար և խստացնելով Իրանի դեմ պատժամիջոցները: Երկրորդ տարբերակը «ռազմական ուժի սպառնալիքն» է՝ զուգորդված պատժամիջոցների ավելացման հետ։
Նորընտիր նախագահը, ցանկանում է իրականացնել մի ծրագիր, որը չի հանգեցնի նոր պատերազմի բռնկման, հատկապես այնպիսի պատերազմի, որը կարող է ներգրավել ԱՄՆ զինված ուժերին։
Լրատականի տվյալներով՝ Իրանն այժմ ունի բավականաչափ բարձր հարստացված ուրան՝ մի քանի օրում չորս միջուկային ռումբ ստեղծելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Գալուզինը` Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին
Համընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցությո...
Հակառակ դեպքում ՀՀ-ն կզրկվի ձայնի իրավունքից. Զախարովա
ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավուն...
Սկանդալ ՔՊ-ում. ով է գրել Հակոբ Ասլանյանի տեքստը
«Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունս կասեցնելու վերաբերյալ իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ...
Ցավոք, մենք անկարող եղանք կանխել դա. Միրզոյան
Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել...