Սկանդալ ՔՊ-ում. ով է գրել Հակոբ Ասլանյանի տեքստը
«Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունս կասեցնելու վերաբերյալ իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա: Այս մասին ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Առավել եւս այս պարագայում հայտարարությունս համարում եմ սխալ եւ էմոցիոնալ: Հայտարարում եմ, որ շարունակում եմ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ խմբակցության լիարժեք անդամ եւ գործելու եմ համաձայն կուսակցության ղեկավար մարմնի եւ խմբակցության որոշումների: Միեւնույն ժամանակ համաձայն եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է առաջնորդվի բարեվարքության բարձր սկզբունքներով»,- գրել է նա:

Սակայն Ասլանյանը ևս մեկ էկրանակադր է հրապարակել, որտեղ երկխոսություն է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ: Էկրանակադրից պարզ է դառնում, որ իր հայտարարությունից հրաժարվելու տեքստը Հակոբ Ասլանյանին SMS-ով ուղարկել է Մխիթար Հայրապետյանը:

Հիշեցնենք` Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ մեկ ամսով կասեցնում է Քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցությունը՝ որոշումը պատճառաբանելով Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրավիճակը։ Աղազարյանը ևս դուրս էր եկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, նրան գաղտնի ինֆորմացիայի արտահոսքի համար են մեղադրում։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակ դեպքում ՀՀ-ն կզրկվի ձայնի իրավունքից. Զախարովա
ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավուն...
Ցավոք, մենք անկարող եղանք կանխել դա. Միրզոյան
Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել...
Գալուզինը` Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին
Համընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցությո...
Նրանց ներում եմ կանխապես. Փաշինյանը «գնդակահարության պատ» է ստեղծել
Քանի որ իրատեսական չէ բոլոր post-երի ներքո առկա բովանդակային մեղադրանքները տեսնել (ժողովուրդ ջան, ինչքան էլ շատ մեկնաբան...