Հակառակ դեպքում ՀՀ-ն կզրկվի ձայնի իրավունքից. Զախարովա
ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավունքից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով կառույցի շրջանակներում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Զախարովան ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը պարտադիր է բոլոր մասնակից երկրների համար, իսկ կազմակերպության բյուջեն ձևավորվում է բաժնային ներդրումների հաշվին:
Դիվանագետը հստակեցրել է, որ նշված միջոցների համար հիմք կարող է դառնալ երկու տարվա ընթացքում կուտակած պարտքը: Նման մոտեցումը նման է ՄԱԿ-ում գործող պրակտիկային։
«Ռուսաստանն ապահովում է ՀԱՊԿ-ի բյուջեի կեսը, մինչդեռ մյուս մասնակիցները վճարում են 10-ական %։ Վճարումների մերժման կամ ուշացման որևէ ձև նախատեսված չէ. ընթացիկ տարում չփոխանցված գումարները դառնում են պարտք»- նշել է նա։
Զախարովան հավելել է, որ երկու տարի կուտակված պարտքի դեպքում անդամ պետությունը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից: Այդ մեխանիզմը, Զախարովայի խոսքով, նման է ՄԱԿ-ում գործող կանոններին։
Նմանատիպ հոդվածներ
Սկանդալ ՔՊ-ում. ով է գրել Հակոբ Ասլանյանի տեքստը
«Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունս կասեցնելու վերաբերյալ իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ...
Ցավոք, մենք անկարող եղանք կանխել դա. Միրզոյան
Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել...
Գալուզինը` Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին
Համընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցությո...
Նրանց ներում եմ կանխապես. Փաշինյանը «գնդակահարության պատ» է ստեղծել
Քանի որ իրատեսական չէ բոլոր post-երի ներքո առկա բովանդակային մեղադրանքները տեսնել (ժողովուրդ ջան, ինչքան էլ շատ մեկնաբան...