Գալուզինը` Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին
Համընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցությունը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Պետք է ասեմ, որ հայ և ադրբեջանցի մեր գործընկերների հետ կարգավորման բազմաթիվ ուղղություններով արդեն լուրջ արդյունքների ենք հասել։ Կցանկանայի խոսել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, առաջին հերթին՝ երկաթուղային։
Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը ղեկավարում են փոխվարչապետները, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը»,- «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Գալուզինը։
Նա, մասնավորապես, նշել է, որ խոսքը Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջան - Նախիջևան ճանապարհի մասին է։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակ դեպքում ՀՀ-ն կզրկվի ձայնի իրավունքից. Զախարովա
ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավուն...
Սկանդալ ՔՊ-ում. ով է գրել Հակոբ Ասլանյանի տեքստը
«Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունս կասեցնելու վերաբերյալ իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ...
Ցավոք, մենք անկարող եղանք կանխել դա. Միրզոյան
Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել...
Նրանց ներում եմ կանխապես. Փաշինյանը «գնդակահարության պատ» է ստեղծել
Քանի որ իրատեսական չէ բոլոր post-երի ներքո առկա բովանդակային մեղադրանքները տեսնել (ժողովուրդ ջան, ինչքան էլ շատ մեկնաբան...