Որքան է Ուկրաինայում զոհերի թիվը հակամարտությունից ի վեր
Ամեն շաբաթ Ուկրաինայում ավելի քան 10․000 մարդ է զոհվում կամ վիրավորվում․ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Քարնեգի հիմնադրամի եվրոպական մասնաճյուղում ելույթի ժամանակ, որը հրապարակվել է դաշինքի կայքում:
«Ամեն օր այս պատերազմը բերում է ավելի ու ավելի շատ ավերածություններ և մահեր․ 2022թ․ փետրվարից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 1 միլիոնը»,- ասել է Մարկ Ռյուտեն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը փորձում է ջնջել Ուկրաինան երկրի երեսից․ «Ռուսաստանի տնտեսությունը ռազմական դրության մեջ է։ Ռուսական պաշտպանական արդյունաբերությունն արտադրում է հսկայական քանակի տանկեր, զրահամեքենաներ և զինամթերք։ Ռուսաստանը պատրաստվում է երկարատև առճակատման ոչ միայն Ուկրաինայի, այլև ՆԱՏՕ-ի դեմ»
Նմանատիպ հոդվածներ
Գալուզինը` Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին
Համընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցությո...
Հակառակ դեպքում ՀՀ-ն կզրկվի ձայնի իրավունքից. Զախարովա
ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավուն...
Սկանդալ ՔՊ-ում. ով է գրել Հակոբ Ասլանյանի տեքստը
«Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունս կասեցնելու վերաբերյալ իմ այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ...
Ցավոք, մենք անկարող եղանք կանխել դա. Միրզոյան
Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել...