ՀՀ-ն և Ադրբեջանը չեն լսում նրանց առաջարկները. Նարիշկին
Ադրբեջանն ու Հայաստանը գերադասում են աշխատել երկկողմ հարաբերությունների կարգավորման վրա՝ առանց երրորդ կողմերի մասնակցության։ Այս մասին ռուսական «Ռազվեդչիկ» ամսագրին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Հայաստանն ու Ադրբեջանն իրականում չեն լսում ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկությունները խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ նախընտրելով բոլոր հարցերը լուծել ինքնուրույն»,- նշել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նույնպես հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է քաոս ստեղծել ԱՊՀ-ում, և համագործակցության երկրների հատուկ ծառայությունների գործընկերներին կոչ էր արել ընդհանուր շահերը պաշտպանելու համար համախմբել ջանքերը։
Նմանատիպ հոդվածներ
«Կարող ենք կազմակերպել հայկական ապրանքների անցումն Ադրբեջանի տարածքով». Միրզոյան
Ֆինլանդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական «Lännen Media» լրատվական գործակալ...
Հակառակ դեպքում ՀՀ-ն կզրկվի ձայնի իրավունքից. Զախարովա
ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավուն...
Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչև վերջ. Փաշինյան
Ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց: Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրակոսյանը` հայ գերիների վերադարձի մասին
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը միտում չի տեսնում, որ Երևանը պատրաստվում է միջազգ...