ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրակոսյանը` հայ գերիների վերադարձի մասին
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը միտում չի տեսնում, որ Երևանը պատրաստվում է միջազգային դատական ատյաններում հետ կանչել Բաքվի դեմ հայցերը։ Այս մասին Կիրակոսյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Այս պահի դրությամբ նոր հայց չունենք, ինչ արդեն իսկ կան, դրանք են։ Բոլոր ընթացակարգերը շարունակվում են»,–ասել է Կիրակոսյանը:
Անդրադառնալով հայ գերիների վերադարձի հնարավորությանը` Կիրակոսյանը նշել է, որ Երևանը որոշ ժամանակ առաջ նման պահանջ է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան և ՄԻԵԴ, սակայն երկու միջազգային դատարաններն են համարել են, որ հարցերն իրենց իրավասությունից դուրս են։ Կիրակոսյանը շեշտել է, որ իր կարծիքով գերիների վերադարձի հարցի լուծումը քաղաքական հարթության մեջ է։
Նա չի մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում կողմերը կարող են փոխադարձաբար հրաժարվել հայցերից։
Մանրմասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
«Կարող ենք կազմակերպել հայկական ապրանքների անցումն Ադրբեջանի տարածքով». Միրզոյան
Ֆինլանդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական «Lännen Media» լրատվական գործակալ...
Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչև վերջ. Փաշինյան
Ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց: Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մին...
Մհեր Սեդրակյանի որդուն ևս ճանաչում եմ. Փամբուխչյանի պարզաբանումը
Սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ,արդեն տևական ժամանակ է, ինչ մի շարք լրատվամիջոցներ իմ մա...
ՀՀ-ն և Ադրբեջանը չեն լսում նրանց առաջարկները. Նարիշկին
Ադրբեջանն ու Հայաստանը գերադասում են աշխատել երկկողմ հարաբերությունների կարգավորման վրա՝ առանց երրորդ կողմերի մասնակցութ...