Եռակողմ առևտրային ճանապարհ` Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև
Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը քննարկում են եռակողմ առևտրային ճանապարհի ստեղծման հարցը։ Այս մասին հայտնում է Parstoday-ը։
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանն ասել է, որ ծրագիրը ներառում է Չաբահար նավահանգստում ռազմավարական տնտեսական գործունեության տարբեր ձևաչափեր։
«Ներկայումս լուրջ բանակցություններ են ընթանում Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև եռակողմ ձևաչափով։ Թեև այլ մանրամասներ դեռ չեմ կարող հայտնել, բայց կարող եմ ասել, որ նախագիծը փորձարկման փուլում է և որոշակի քանակությամբ բեռ արդեն առաքվել է»,- Երևանում կայացած Հայաստան-Հնդկաստան գործարար համաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հովակիմյանը:
Հովակիմյանն ընդգծել է, որ առաջարկվող երթուղին, ենթակառուցվածքների գործարկումից հետո, կարող է դառնալ տարածաշրջանի հիմնական տրանսպորտային զարկերակներից մեկը։ Հայաստանը նպատակ ունի օգտագործել Չաբահար նավահանգիստը որպես օպերատոր՝ հեշտացնելու մուտքը Հնդկաստան և ասիական այլ երկրներ։ Նախագիծը ենթադրում է իրանական Չաբահար նավահանգստի միացում Հյուսիս-Հարավ միջազգային մայրուղուն:
Ճանապարհ, որը զգալիորեն կրճատեց Իրանի և Վրաստանի միջև հեռավորությունը և հնարավորություն ստեղծեց 2-3 օրվա ընթացքում բեռներ ուղարկել Հարավային Իրանի նավահանգիստներից դեպի Վրաստանի սեւծովյան նավահանգիստներ։
Երթուղու գործարկումով ավելի պարզ կդառնան երեք երկրների միջև առևտրի զարգացման և Եվրոպայի ու Ասիայի հետ հաղորդակցության բարելավման հեռանկարները։ Նոր ճանապարհը նաև տնտեսական նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար և առանցքային դեր կխաղա միջազգային առևտրի խթանման գործում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կտրականապես մերժել է Բլինքենի առաջարկը
Մալթայում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 31-րդ նիստին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի...
Փաշինյանն՝ աշխատավարձի «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հանրության շրջանում աշխատավարձի՝ «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումներին։«Սա էլ է պետ...
Աղազարյանը պետանվտանգության վերաբերյալ արտահոսքեր է արել. Կոնջորյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդում է՝ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը տ...
Արարատի համայնքապետարանում կան կալանավորվածներ. մանրամասներ
Արարատի համայնքապետարանի պաշտոնյաներ են կալանավորվել: Այս մասին Auroranews-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:«Մի շար...