Ադրբեջանը կտրականապես մերժել է Բլինքենի առաջարկը
Մալթայում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 31-րդ նիստին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպում նախատեսված չէ:
Ադրբեջանական զլմ-ները հայտնում են, որ այդ հանդիպումը չի կայացել Ադրբեջանի մերժման պատճառով։
Մասնավորապես, նրանք հայտնում են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: Բլինքենը պնդել է այդ հանդիպման միջնորդությունը։
Սակայն ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է Բլինքենի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը։
Ըստ ադրբեջանական աղբյուրների հանդիպմանը չմասնակցելու հիմնական պատճառը եղել է այն, որ ԱՄՆ-ն ներկայումս չի մասնակցում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին: Այս նախաձեռնությամբ Բլինքենը մտադիր է եղել ԱՄՆ-ին կրկին ներառել խաղաղության գործընթացի մեջ։ Ադրբեջանի մասնակցության մերժման պատճառն էլ եղել է այն, որ «ընդհանուր առմամբ Բայդենի վարչակազմը անարդար և կանխակալ քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ»:
«Այդ պատճառով Ադրբեջանը չի ցանկանում ԱՄՆ-ի մասնակցությունը խաղաղության օրակարգին, դա նպատակահարմար չի համարում», - ասել է դիվանագիտական աղբյուրը:
Նմանատիպ հոդվածներ
Եռակողմ առևտրային ճանապարհ` Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև
Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը քննարկում են եռակողմ առևտրային ճանապարհի ստեղծման հարցը։ Այս մասին հայտնում է Parstoday-ը։...
Արարատի համայնքապետարանում կան կալանավորվածներ. մանրամասներ
Արարատի համայնքապետարանի պաշտոնյաներ են կալանավորվել: Այս մասին Auroranews-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:«Մի շար...
Փաշինյանն՝ աշխատավարձի «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հանրության շրջանում աշխատավարձի՝ «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումներին։«Սա էլ է պետ...
Աղազարյանը պետանվտանգության վերաբերյալ արտահոսքեր է արել. Կոնջորյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդում է՝ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը տ...