Նոր մանրամասներ` 4-ամյա երեխայի մահվան դեպքից. ՔԿ
4-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել հանկարծամահության հատկանիշներով: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Մահվան պատճառները պարզելու նպատակով դիակի դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։ Այս պահին քննչական գործողություններ են իրականացվում նաև մանկապարտեզի բուժանձնակազմի հետ։ Բոլոր միջոցները ձեռնարկվելու են ինչպես մահվան իրական պատճառները, այնպես էլ դեպքի հանգամանքներն իրավական գնահատկաների արժանացնելու համար։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանկարծամահության հատկանիշներով և այս պահին իրականացվում է նախաքննություն»,- հայտնեց Աբրահամյանը:
Գոռ Աբրահամյանը նշեց, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք` «Արաբկիր» բժշկական կենտրոնում 4-ամյա աղջիկ է մահացել։
Նմանատիպ հոդվածներ
Աշխատավարձների բարձրացում է սպասվում․ Անդրեասյանը մանրամասնեց
Մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական վարպետների աշխատավարձերը կբարձրանան։ Այդ մասի...
Երկրաշարժ` Հայաստանում
Սույն թվականի եկտեմբերին 2-ին` տեղական ժամանակով ժամը 08:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04։38-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպան...
4-ամյա երեխա է մահացել. մանրամասներ
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 4-ամյա աղջիկ է մահացել։ Auroranews-ին ՆԳՆ-ից հայտեցին, որ նախնական տվյալներով՝ մարմնի վրա...
Երբ է նախատեսվում նոր ավտոբուսների գծեր դուրս գալը
Արդեն իսկ Հայաստանում ենք գտնվում 171 հատ 8.6 մետրանոց նոր ավտոբուսները և 15 տրոլեյբուսները։ Նշեց Երեւանի փոխքաղաքապետ Ս...