Երբ է նախատեսվում նոր ավտոբուսների գծեր դուրս գալը
Արդեն իսկ Հայաստանում ենք գտնվում 171 հատ 8.6 մետրանոց նոր ավտոբուսները և 15 տրոլեյբուսները։ Նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
«Ավտոբուսների գծեր դուրս գալը նախատեսվում է ամենաուշը 2025 թվականի հունվարի մեկին, իսկ 15 տրոլեյբուսների մասով դրանք գիծ են դուրս գալու այսօր»,-նշեց Գրիգորյանը:
Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Սիրելի երևանցիներ, այսօր մենք գործարկում ենք մեր նոր տրոլեյբուսները, որոնք ներմուծել ենք նախորդ ամիս և այսօրվանից արդեն իսկ գործում են բանկային, ֆիզիկական բանկային քարտերով վճարման եղանակը մեր ավտոբուսներում և տրոլեյբուսներում, դեռևս չի գործում մետրոյում և դեռևս չի գործում հեռախոսային NFC տարբերակով: Բայց շուտով այս ծրագրային հատվածները նույնպես կլրացվեն և հետևապես արդեն իսկ կարող եք օգտագործել ձեր բանկային ֆիզիկական բանկային քարտերը, որոնք ունեն NFC համակարգ, այսինքն ուղղակի հպման միջոցով վերիֆիկատորին կարող եք վճարումը կատարել»:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Հայաստանում
Սույն թվականի եկտեմբերին 2-ին` տեղական ժամանակով ժամը 08:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04։38-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպան...
Աշխատավարձների բարձրացում է սպասվում․ Անդրեասյանը մանրամասնեց
Մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական վարպետների աշխատավարձերը կբարձրանան։ Այդ մասի...
Նոր մանրամասներ` 4-ամյա երեխայի մահվան դեպքից. ՔԿ
4-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել հանկարծամահության հատկանիշներով: Այս մասին Auroranews-ին հայտ...
4-ամյա երեխա է մահացել. մանրամասներ
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 4-ամյա աղջիկ է մահացել։ Auroranews-ին ՆԳՆ-ից հայտեցին, որ նախնական տվյալներով՝ մարմնի վրա...