ՏԵՍԱՆՅՈՒԹ.Զելենսկին պատրաստ է պատերազմը դադարեցնել առանց տարածքների վերադարձի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թույլ կտա, որ հակամարտության «թեժ փուլը» ավարտվի, եթե Կիևի կողմից վերահսկվող տարածքները ՆԱՏՕ-ն վերցնի իր «հովանոցի տակ»։ Այս մասին նա խոսել է SKY News-ին տված հարցազրույցում։
«Եթե մենք ցանկանում ենք դադարեցնել պատերազմի թեժ փուլը, մեզ պետք է ՆԱՏՕ-ի հովանու ներքո վերցնել Ուկրաինայի տարածքը, որը գտնվում է մեր վերահսկողության տակ։ Սա մի բան է, որը մենք պետք է արագ անենք»,- ասել է նա Sky News-ին։
«Փաստն այն է, որ սա պատերազմի թեժ փուլը դադարեցնելու որոշում է, քանի որ մենք կարող ենք ՆԱՏՕ-ին անդամակցել այն տարածքներով, որը մեր վերահսկողության տակ է»,- ասել է Զելենսկին՝ պարզաբանելով, որ դրանից հետո մտադիր է աշխատել տարածքները դիվանագիտորեն վերադարձնելու ուղղությամբ։
Նրա խոսքով՝ Ուկրաինան նախկինում չէր քննարկել այս առաջարկը միայն այն պատճառով, որ ոչ ոք պաշտոնապես չէր առաջարկել։
Զելենսկու հայտարարությունն արդեն բուռն արձագանք է առաջացրել Ուկրաինայում։ Ինչպես նշում է Strana հրատարակությունը, սա Զելենսկու առաջին հայտարարությունն է 2022 թվականի փետրվարից ի վեր, որ նա պատրաստ է դադարեցնել հակամարտությունը՝ առանց կորցրած տարածքները վերադարձնելու։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսին երբեք նման բան չէր տեսել
Լուսաբացը Թբիլիսիում սկսվել է ձերբակալություններով: Ոստիկանական հատուկ ջոկատները սկսել են մարդկանց զանգվածաբար ձերբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում իրավիճակը գերլարված է. ջրցան մեքենաները գործի են անցել
Վրաստանում իրավիճակը լարվել է։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։Հատուկջոկատայինները ցուցարարներին զգուշացնում են ցրվել, հակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիում իրավիճակը ծայրահեղ լարված է. Ոստիկանությունը ուժեր է մոբիլիզացնում հանրապետության տարբեր քաղաքներում՝ կարգուկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թրամփը, Մակրոնն ու Զելենսկին հանդիպել են
Այս րոպեներին Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են Փարիզում. օրակարգում ուկրաինական հակամարտության լուծումն է:Հ...