Բուք, մառախուղ. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։
Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր», Արագած-Ծիլքար, Բերդ-Ճամբարակ, Գյումրի-Անիպեմզա, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Մարալիկի տարածաշրջանների և Սևանի ՃՈ հենակետից Դիլիջանի թունել ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է:
Գորիս քաղաքում մառախուղ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Հայաստանում
Երկրաշարժ է գրանցվել Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք։Սույն թվականի դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը...
Դեկտեմբերի 10-ից նոր որոշումը ուժի մեջ կմտնի
Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան...
Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատան...
Արգենտինայից Հայաստան կարող է ներմուծվել մսամթերք, կաթնամթերք և կենդանական ծագման այլ մթերքներ. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել«ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանո...