Ակնկալում եմ, որ ուշադրություն կդարձնեք հիշարժան տարեթվերին. Լավրովը` հայերին
Մոսկվայում մեկնարկած «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում, ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հիշեցրել է երկու ժողովուրդների համար ընդհանուր պատմական տարեթվերի, մասնավորապես Հաղթանակի 80-ամյակի և Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի կնքման 200-ամյակի մասին:
«Ակնկալում եմ, որ մեծ ուշադրություն կդարձնեք մեր ընդհանուր պատմության այնպիսի հիշարժան տարեթվերին, ինչպիսիք են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը և Թուրքմենչայի խաղաղության պայմանագրի ստորագրման 200-ամյակը»,- ասել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նշել է համաժողովի կարևորությունն և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ միջոցառումը թույլ կտա համակողմանի վերլուծել ռուս-հայկական բազմակողմ հարաբերությունների առանցքային ասպեկտները, նախանշել դրանց զարգացման ուղիները, իսկ ամենակարևորը՝ ներդրում ունենալ երկու եղբայրական ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդման գործում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Հայտնի է` ովքեր են Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուները
Նիկոլ Փաշինյանի ասած փրայմերիզի մեկնարկն արդեն տրվել է։ Երեկվանից Գյումրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնին նշանակվելու հա...
Հայաստանը որպես պետություն չի պահպանվի, եթե չլինի Ռուսաստանը. Տոլստոյ
ՌԴ Պետդումայի փոխխոսնակը վստահ է`«Եվրոպական երազանքի» ազդեցության տակ Հայաստանում կարծում են, որ կարող են դառնալ «Մոնտե...
Հրաժարվում ենք ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից. Կոբախիձե
Վրաստանը հրաժարվում է մինչև 2028 թվականը ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ...