Հայաստանը հրաժարվեց ընդունել Պուտինին. Փաշինյանի որոշման հետագիծը
Տարավերջին նախատեսված ԵԱՏՄ գագաթանաժողովը տեղի չի ունենա Հայաստանում: Հայկական կողմի խնդրանքով այն կկայանա այս դեկտեմբերի 25-ին` Սանկտ Պետերբուրգում: Այս մասին երեկ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: Նախատեսվածի համաձայն ԵԱՏՄ գագաթնաժողովին Երևան պետք է ժամանեին տնտեսական բլոկի անդամ երկրների ղեկավարները, այդ թվում Վլադիմիր Պուտինը: Կարճ ասած, դեկտեմբերին Երևանում պետք է տեղի ունենար խոշոր իրադարձություն, որի գլխավոր դերակատարներից էր լինելու նաև գերտերության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Պուտինը վերջին անգամ Երևան էր ժամանել 2022 թվականի նոյեմբերի 22-ին: Նրան Փաշինյանն անձամբ էր դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում: Այդ ժամանակ Հայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր հյուրընկալեց ռազմական դաշինքի անդամ երկրների ղեկավարներին: Երկու տարի անց Հայաստանը լինելով արդեն ԵԱՏՄ նախագահող երկիր ըստ էության հրաժարվեց ընդունել Պուտինին և տնտեսական կառույցի մյուս անդամ երկրների ղեկավարներին: Ինչո՞ւ Հայաստանը և մասնավորապես վարչապետ Փաշինյանը գնաց մեծ հաշվով կտրուկ քայլի: Վերլուծելով Փաշինյանի որոշումը մի քանի կարևոր դիտարկում անենք:
1. 2023 թվականի հոկտեմբերին ԱԺ-ն ընդունեց Հռոմի ստատուտի վավերացման մասին օրենքի նախագիծը: Նշենք, որ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային կարգադրագիր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին: Հայաստանի կողմից Հոռմի ստատուտի վավերացումը կոշտ արձագանքի էր արժանացել Ռուսաստանի կողմից: «Կասկածում ենք և հենց սկզբից կասկածել ենք, թե երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի միանալը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին կոռեկտ է։ Նախկինի պես գտնում ենք, որ դա ոչ կոռեկտ որոշում է», - հայտարարել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Այս համատեքստում Վլադիմիր Պուտինի Երևան ժամանելը լուրջ խնդիր կարող էր ստեղծել Փաշինյանի իշխանության համար: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանի համար Պուտինի անխոչընդոտ Երևան ժամանելը կարող էր բավական կոշտ արձագանք ստանալ:
2.Պուտինի Երևան ժամանելը իշխանությունների համար խնդիրներ կարող է առաջացնել մեկ այլ տեսանկյունից ևս: Իշխանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վերջին տարիներին բազմիցս է խոսվում Ռուսաստանի կողմից ընդիմադիր շրջանակներին ուղղորդելու` նույնիսկ հեղափոխության փորձերի մասին: Ենթադվում է, որ Պուտինի Երևան գալը կարող էր լրացուցիչ լիցքեր հաղորդել այսպես կոչված ռուսամետ ուժերին ինչն իր հերթին լարվածության ալիք կբարձրացներ ներքաղաքական դաշտում: Կարճ ասած ԵԱՏՄ գագաթնաժողովը Երևանից` Սանկտ Պետերբուրգ տեղափոխելով Փաշինյանը խուսափեց երկու լուրջ խնդրի առաջ կանգնելուց
3. Ամեն դեպքում, աշխարհաքաղաքական վերջին զարգացումների ֆոնին չի կարելի բացառել, որ ԵԱՏՄ գագաթնաժողովը Երևանում չանցկացնելու որոշումը կարող է ունենալ նաև ավելի խորքային պատճառ:
Ավելի ստույգ, Ուշակովի երեկվա հայտարարությանը հաջորդեց ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության այսօր տարածած հաղորդագությունը, ըստ որի Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում ամբողջությամբ ենթարկել Հայաստանը:
«Հերթական անգամ հավաստի տեղեկատվությունով համոզում ենք, որ Միացյալ Նահանգները չեն հրաժարվում, այսպես կոչված, ժողովրդավարացում պարտադրելու ծրագրերից՝ հետապնդելով Հայաստանը լիովին ենթարկեցնելու նպատակը», - նշել է Արտաքին հետախուզության ծառայությունը։
Եթե հիմք ընդունենք, այս հայտարարությունը կստացվի, որ Արևմուտքն ակտիվ գործընթաց է սկսել Հայաստանում: Գործընթաց, որի ժամանակ Ռուսաստանի և վերջինիս դաշնակից պետությունների ղեկավարների ներկայությունը Հայաստանում ամենևին էլ ցանկալի չէ: Համադրելով վերջին զարգացումները հանգում ենք այն եզրակացության, որ ռուսական կողմն անուղղակի ակնարկում է, որ Հայաստանը ԵԱՏՄ գագաթնաժողովը հյուրընկալելուց հրաժարվել է արևմուտքի ճնշման ներքո:
Նմանատիպ հոդվածներ
6000-8000 դրամ` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին մասնակցելու համար. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է hավաք անցկացնելուն մասնակցելու ն...
Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ. Փաշինյանի համբերության բաժակը լցվեց
«Հարգելի՛ գործընկերներ, դատական, իրավական և ուժային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, համբերության բաժակը լցվել է․ ես...
Այստեղ խնդիրն Անկախության հռչակագիրը չէ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությանի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանի՝ «Անկախության հռչակագիը Հայաս...
Աբխազիայում ցուցարարները գրոհել են խորհրդարանի շենքը
Աբխազիայում ցուցարարները պահանջում են նախագահ Ասլան Բժանիայի անհապաղ հրաժարականը Ընդդիմությունը քննադատում է...