Իսրայելը մտադիր է հարվածել Եգիպտոսին
Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ բացահայտել են Կահիրեում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ մահափորձի Իսրայելի ծրագրերը: Այս մասին հայտնում է Middle East Eye պարբերականը:
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին երկու տարում Եգիպտոսի իշխանություններին մի քանի անգամ հաջողվել է կանխել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների դեմ մահափորձերը Կահիրեում զինադադարի շուրջ բանակցությունների ժամանակ:
«Եգիպտոսի տարածքում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ ցանկացած մահափորձ պաշտոնական Կահիրեի կողմից կդիտարկվի որպես պետական ինքնիշխանության խախտում և Իսրայելի կողմից պատերազմի հայտարարում։ Մենք ձեռնպահ չենք մնա պատասխան գործողություններից», - հայտարարել է եգիպտացի բարձրաստիճան պաշտոնյան։
Եգիպտոսի իշխանությունների կողմից, այս հարցի վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չկա:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից ակտիվներ չբռնագրավելու ԵՄ որոշումը հարվածում է Մերցին և ֆոն դեր Լեյենին. FT
Եվրամիության կողմից Ուկրաինային վարկի տրամադրումը եվրոպական հարկատուների միջոցների հաշվին, այլ ոչ թե սառեցված ռուսական ա...
Արթուր Օսիպյանը չունի քաղաքացիություն, բայց ընտրել է
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Օսիպյանն այսօր իրականացրել է քվեարկություն և մասնակցել խորհրդարանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատի մարզպետը փոշմանել է, չի ուզում հրաժարական տալ․ ArmLur
Դեռևս սեպտեմբերի 9-ին շրջանառվում էր տեղեկություն, որ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարական է ներկայացրել: Քիչ առաջ...
Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում անցկացվելիք զորավարժություններին
Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում անցկացվելիք «EFES-2022» զորավարժություններին: Այդ մասին հայտնում է Թուր...