Նոր մանրամասներ՝ Ստեփանակերտում հրազենային վնասվածքով ձերբակալված հայազգի տղամարդու մասին
Ըստ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության՝ Ստեփանակերտում ձերբակալվել է հայազգի բնակիչ Կարեն Ալբերտովիչ Ավանեսյանը (ծնված 1967 թվականին), ով դուրս է եկել իր տնից և ուղևորվել քաղաքի մոտ գտնվող անտառային տարածք։
«Հայազգի տղամարդը իր հետ վերցրել է Կալաշնիկովի ինքնաձիգ և 4 փամփուշտատուփ, ինչպես նաև 5 նռնակ: Տղամարդը փորձել է մոտենալ Խանքենդիում (օկուպացված Ստեփանակերտում) տեղի ունեցող միջոցառմանը, սակայն ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Փաստի հիման վրա գլխավոր դատախազության և պետական անվտանգության ծառայության հետ համատեղ հարուցվել է քրեական գործ, և իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ձերբակալման ժամանակ Կ. Ավանեսյանը զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը՝ նետելով երեք ձեռքի նռնակ կրակ է բացել ինքնաձիգից։ Պատասխան կրակի հետևանքով Ավանեսյանը վիրավորվել է և ձերբակալվել։
Նմանատիպ հոդվածներ
Բնապահպաններն օգնում են տուժած արագիլներին. լվանում են յուղոտված փետուրները
Վաղ առավոտից, շարունակվում է Արարատի մարզի Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման գործընթացը։...
Վարորդը մեքենայի առջև հայտնված հետիոտնին չհարվածելու ժամանակ կորցրել է կառավարումը և խոշոր վթարի ենթարկվել
Դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոց...
Հրաձգություն Սուխումում. «օրենքով գող է» սպանվել
Այսօր` նոյեմբերի 22-ին հրաձգություն է տեղի ունեցել Սուխում քաղաքում: «Սան Ռեմո» ռեստորանի մերձակայքում հնչած կրակոցների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գաբալայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
Ադրբեջան–Ռուսաստան սահմանային գոտում` Գաբալայի տարածքում անտառային հրդեհ է մոլեգնում: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակ...