Պատահարներ
Մադրիդի բարերից մեկում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ և վիրավորներ
Մադրիդի հարավային թաղամասի բարերից մեկում երեկ տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 25 մարդ, որոնցից երեքը ծանր վիճակում են։
Իշխանությունները հայտնում են, որ պայթյունից հետո փրկարարները տղամարդու դի են հայտնաբերել: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Պուենտե դե Վալեկաս թաղամասի առաջին հարկում: Պայթյունի հետևանքով քանդվել է շենքի մուտքի մի մասը և բարի կողքին գտնվող պատը՝ վնասելով նաև վերևի բնակարանները։
Մադրիդի փոխքաղաքապետն ասել է, որ պայթյունի հավանական պատճառը գազի արտահոսքն է, թեև հետաքննությունը դեռևս շարունակվում է։ Իշխանությունները խոստացել են աջակցել տուժածներին ժամանակավոր կացարան գտնելու հարցում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0