Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորի մարզում. բնակչի մոտ հայտնաբերվել է մենինգոկոկային վարակ. նա մահացել է
Սույն թվականի սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն, ցավոք, հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են, որ համաճարակաբանական հետազոտությունը և վարակի տարածման կանխարգելմանը ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրականացված են: Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով:
Հավելենք՝ «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»-ն սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից:
Նշենք նաև, որ վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առատ տեղումների հետևանքով Թուրքիայում փլուզումներ են եղել
Սև ծովի ափամերձ թուրքական բնակավայրերում կյանքը վարար անձրևների հետՐանքվ կաթվածահար է եղել, այդ մասին գրում է ermenihabe...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեխիայում երկու գնացք է բախվել․ 4 մարդ զոհվել է, կան տուժածներ
Առնվազն չորս մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Չեխիայի կենտրոնական Պարդուբիցե քաղաքում մարդատար գնացքի և բեռնա...
Կամչատկայում հրաբուխ է արթնացել
Կամչատկայի Շիվելուչ հրաբուխը այսօր 5,5 կմ բարձրության վրա մոխրի սյուն է նետել, որի տարածման ճանապարհին բնակավայրեր չկան,...
«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից փախուստի դիմած անձանցից մեկը հայտնաբերվել է
Հուլիսի 21-ին ժամը 01․20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտր...