Լենինգրադի մարզում գնացքը դուրս է եկել գծերից

Լենինգրադի մարզի Գատչինայի շրջանի Սեմրինո կայարանի մոտակայքում դիզելային շոգեքարշը դուրս է եկել ռելսերից։ Մեքենավարը մահացել է շտապօգնության մեքենայում, հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։


«Լուժսկի շրջան են ժամանել սակրավորներ, և քննիչները ստուգում են դիվերսիայի վարկածը։ Սանկտ Պետերբուրգից արտակարգ իրավիճակի վայր են ուղարկվել երկու շտապօգնության մեքենաներ, իսկ Սիվերսկայա-Լուգա հատվածի մերձքաղաքային գնացքները չեղարկվել են:  Գնացքների երթևեկությունը երկու ուղղություններով էլ արգելափակված է: 10 մերձքաղաքային գնացքների երթևեկությունը հետաձգվել է», - հավելել է Դրոզդենկոն: Գատչինայի շրջանում իրավապահ մարմինները ուժեղացրել են իրենց աշխատանքը բոլոր տեսակի տրանսպորտի վրա, և Լուգա-Գատչինա-Սանկտ Պետերբուրգ երթուղով ավտոբուսների թիվը կավելանա, նշել է շրջանի ղեկավարը:


Ավելի ուշ  ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով հատուկ ծառայությունների աղբյուրներին գրել են Ռուսաստանում երկաթուղային գծերի վրա պայթյունները կազմակերպվել են Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության և հատուկ գործողությունների ուժերի կողմից:


Նրանց հայտարարության համաձայն՝ երեկ Կուրսկ-Օրյոլ երկաթուղու վրա ականներ են տեղադրվել։  Ականազերծման ժամանակ զոհվել են Ռուսաստանի գվարդիայի սակրավորները։