Քաղաքականություն
Թուրքիան կարևոր դեր կխաղա Պուտինի և Զելենսկու հանդիպման գործում. դեսպան
Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
Նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի երկու կողմերը համապատասխան օրակարգ նախապատրաստեն։
Երխովն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների, սակայն առանց նախնական պատրաստության նման հանդիպումը հնարավոր չէ։ Նա նաև նշել է, որ Թուրքիան կարող է կարևոր դեր խաղալ այդ հանդիպման կազմակերպման գործում։
Հարցազրույցում Երխովը ներկայացրել է նաև Թուրքիայում իր աշխատանքի տպավորությունները՝ նշելով, որ այստեղ գտնվելը կարևոր փուլ է եղել իր դիվանագիտական կարիերայում։ Նա ընդգծել է, որ «Թուրքիայում է թողնում իր սրտի մի մասը»։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը մեղադրանքներ է հնչեցրել Կալիֆոռնիայի հրդեհների վերաբերյալ
Julya
Փարիզի քաղաքապետը Մակրոնին մեղադրել Է Օլիմպիական խաղերի տոնի «փչացման» մեջ
Իրանի բոլոր ցանկությունները պետք է հաշվի առնեն․ Մոհամմադ Էսլամի
Ofelya
Վանեցյանը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ-ում, եթե մտահոգություններ կային, պետք է գործողություններ իրականացներ. Մարուքյան
WRed