Պեսկովը մեկնաբանել է Քըրքի սպանությունը

Ամերիկացի ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունը վկայում է, թե որքան խորն է ամերիկյան հասարակության բևեռացումը։ Այս մասին  հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։


«Սա ամերիկյան իրավապահների գործն է՝ այնուամենայնիվ, պարզելու, թե սա առանձի՞ն դեպք է, թե՞ միտում, ինչը շատ ավելի վտանգավոր է։ Բայց այն, որ հասարակությունը հիմա ծայրահեղ բևեռացված է, դա իսկապես այդպես է»,- ասել է նա՝ մեկնաբանելով Քիրքի սպանությունը։


Հիշեցենենք` 31-ամյա Քըրքի վրա կրակել են սեպտեմբերի 10-ին՝ Օրեմի համալսարանում ելույթի ժամանակ։ Նա մահացել է հիվանդանոցում՝ ստացած վնասվածքից։ Ակտիվիստը պահպանողական հայացքներ ուներ, աջակցում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և բազմիցս հանդես էր եկել Ուկրաինային տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության դեմ։


Սպանության մեջ կասկածվողը՝ Յուտա նահանգի բնակիչ Թայլեր Ջեյմս Ռոբինսոնը, ձերբակալվել է սեպտեմբերի 11-ի երեկոյան։ Նրան իշխանություններին է հանձնել սեփական հայրը, որին որդին խոստովանել է կատարածը։ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի, որ Ռոբինսոնը մեղավոր կճանաչվի և կարժանանա մահապատժի։ Յուտայի նահանգապետ Սփենսեր Քոքսի վկայությամբ, իշխանությունները կարծում են, որ Ռոբինսոնը գործել է միայնակ։