Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն
Բուխարեստում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Լիպաևը կանչվել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոք են հայտնել սեպտեմբերի 13-ին ռուսական անօդաչու թռչող սարքի կողմից երկրի օդային տարածքը խախտելու ենթադրյալ դեպքի կապակցությամբ: Այս մասին հայտնել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, արտաքին գործերի նախարարությունը միջադեպը որակել է «Ռումինիայի ինքնիշխանության խախտում» և պահանջել է «միջոցներ ձեռնարկել»՝ ապագայում նման միջադեպերի կրկնությունից խուսափելու համար։
Հավելենք՝ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ «ռուսական անօդաչու թռչող սարքի՝ երկրի օդային տարածք ներթափանցման հետևանքով առաջացած միջադեպի գնահատական» վերնագրով։ Այնտեղ պնդում են, որ ռուսական անօդաչու թռչող սարքը Ռումինիայի օդային տարածքում գտնվել է 50 րոպե, ապա լքել այն՝ ուղղվելով դեպի Ուկրաինա:
Նշենք նաև, որ Ռումինիայի ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչներ և Գերմանիայի ռազմաօդային ուժերի երկու Eurofighter Typhoon կործանիչներ բարձրացել են օդ՝ տարածքում օդային իրավիճակը վերահսկելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվան չի ֆինանսավորի Հայաստանի շարժը դեպի ԵՄ. Գալուզինի զգուշացումը
Ռուսաստանը չի պատրաստվում վճարել Հայաստանի՝ եվրաինտեգրման ուղղությամբ արված քայլերի հետևանքների համար։ Այդ մասին ՊՄՏՀ-ի...
«ԱդեկվաԴ ա վատացել»․ Արսեն Թորոսյան
«ԱդեկվաԴ ա վատացել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարի գրառման...
Ալիևը զանգահարել է Էրդողանին. հայտնի է` ինչ են քննարկել
Նոյեմբերի 2-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են դիմավորել Անտոնիո Գուտերեշին Կազանում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ Նշենք, որ հոկտեմբերի...