Արարատի նկարի հեռացումը վտանգավոր ուղերձ է. Սուրենյանց
Համաձայն ՀՀ կառավարության նոր որոշման՝ 2025թ․ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանը հայտարարում է, թե կնիքները «համապատասխանեցվել են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը»։ «Իրական Հայաստանի», այսպես կոչված, գաղափարախոսությունը ՔՊ ծրագիրն է, որը պետք է հաստատվի այդ կուսակցության սեպտեմբերի 20-ի համագումարում:
Ինչո՞ւ պիտի պետական կնիքները համապատասխանեն կուսակցական գաղափարախոսությանը, այլ ոչ թե ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պետական զինանշանին։ Սա վտանգավոր շեղում է՝ պետությունը նույնացնել կուսակցության հետ։
Արարատ լեռան պատկերը մեր զինանշանի վրա չի նշանակում տարածքային հավանակություն Թուրքիայի նկատմամբ։ Դա մեր քաղաքակրթական հիշողության, ազգային ինքնության և մշակութային ժառանգության խորհրդանիշն է։ Միջազգային փորձը հստակ ապացուցում է՝
Հունգարիայի զինանշանը ներառում է պատմական տարածքներ, որոնք այսօր Հունգարիայի կազմում չեն։ Լիտվան, Ֆինլանդիան, Հնդկաստանը նույնպես իրենց խորհրդանիշներում պահպանում են պատմական-մշակութային պատկերներ, որոնք այժմ չեն մտնում իրենց տարածքի մեջ։ Եվ ոչ ոք դրանք չի համարում տարածքային հավակնություն։
Արարատը հեռացնելը պետական խորհրդանիշներից, կնիքներից՝
1. Քաղաքակրթական ինքնության խմբագրման փորձ է,
2. ՀՀ դելեգիտիմացման վտանգավոր ուղերձ միջազգային հարթակներում,
3. Կուսակցական շահի գերադասում պետական շահի նկատմամբ։
Արարատը մեր անցյալի, մեր պատմական հիշողության և մեր ապագայի խորհրդանիշն է։
Այն պահպանվել է և պետք է պահպանվի պետական խորհրդանիշներում՝ որպես ազգային ինքնության առանցք, և դա երբեք չի կարող մեկնաբանվել որպես տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ»,- գրել է Սուրենյանցը։
Նմանատիպ հոդվածներ
Չինաստանը ուրախ է Թայվանի ընտրությունների արդյունքներով
Թայվանի ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունը չի արտացոլում տեղի բ...
Վերջին պահին՝ հենց վարչության նիստին է որոշվել Գեւորգ Պապոյանին առաջադրել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը վարչության նիստ է արել ու որոշել...
«Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 30 համարներ
Այսօր կայացած «Հանրապետություն» կուսակցության արտահերթ համագումարում հաստատվել են նախընտրական ցուցակի առաջին 30 համարներ...
Հայաստանի պաշտպանության նախարարը Բաքու չի մեկնի
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մասնակցի Բաքվում անցկացվող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհ...