ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթիկիում շների սպանդ իրականցնողը ներկայացել է բաժին. մանրամասներ
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2 թաղամասում շների սպանդ է տեղի ունեցել, և երեք շան կրակված մարմին երկու օր է՝ ընկած են նշված վայրում: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցառումներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին:
«Քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արթիկի ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, ապա նաև իրականացրել բացատրական աշխատանք, և նոյեմբերի 20-ին ինքնակամ բաժին է ներկայացել նույն թաղամասի բնակիչ 34-ամյա մի տղամարդ: Նա հանձնել է «ԻԺ-17» մոդելի հրացան և հայտնել, թե հրացանը մոտ մեկ ամիս առաջ գտել է թաղամասի աղբամանում և պահել եղբոր չբնակեցված բնակարանում, իսկ նոյեմբերի 7-ի ուշ երեկոյան այդ նույն հրացանով կրակել է իր վրա հարձակված թափառող շներին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հազորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժաննա Անդրեասյանը` Երվանդ Քոչարի թանգարանից կտավների անհետացման մասին
«Քոչար» մշակութային հիմնադրամն այսօր հայտնել է, որ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի՝ մոտ կես միլիոն դոլար ընդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոբուսի վարորդը մեքենան վարել է փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով
Հարգելի՛ գործընկերներ, երեկ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում MAN ավտոբուսի վարորդը մեքենան վարում է փողոցի հ...
Հզոր ցիկլոն է ներթափանցում. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանց վճարելու չի թույլատրվի օգտվել հասրակական տրանսպորտից
Նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 2 մլն 131 հազար 746 ուղևորից 578 հազար 22-ը օգտվել է տոմսային համակարգից: Նախորդ...