Ալկոհոլի սպառման բարձր ցուցանիշ՝ Հայաստանում

Ալկոհոլը օգտագործման անվտանգ չափաբաժին չունի։ Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։


Ըստ նրա հրապարակած տվյալների` Հայաստանում ոգելից խմիչքներ օգտագործող տղամարդկանց և կանանց տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 46% և 22%:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում չափահաս բնակչությունը տարեկան միջինը 9.2 լիտր մաքուր ալկոհոլ է օգտագործում, ինչը նրանց դարձնում է, գլոբալ առումով, ամենաշատ խմիչք օգտոգործողներ: Այս տարածաշրջանում ալկոհոլը մահացության հիմնական պատճառն է, որը պատասխանատու է տարեկան մոտ 800.000 մահվան համար, իսկ մահվան պատճառներն հիմնականում ոչ վարակիչ հիվանդություններից են, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները և քաղցկեղը:


Ալկոհոլի սպառման ցուցանիշը Հայաստանում, համեմատած հարևան որոշ երկրների, բարձր չէ՝ 3.77 լիտր մեկ շնչի հաշվով: Ռուսաստանում այն կազմում է 7.29, Վրաստանում՝ 7.45 լիտր: Ավելի ցածր է Ադերբեջանում՝ 1.38, Թուրքիայում՝ 1.18 և Իրանում՝ 0.02 լիտր:


Միևնույն ժամանակ, ըստ 2016թ-ին անցկացված STEPS հետազոտության արդյունքների, ՀՀ-ում ոգելից խմիչքներ օգտագործող տղամարդկանց և կանանց տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 46% և 22%:


Հատկապես մտահոգիչ է ալկոհոլային ըմպելիքների օգտագործումը երիտասարդության շրջանում: Ըստ «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» արդյունքների՝ «30 օրվա ընթացքում 1-2 օր ալկոհոլ օգտագործել են 15 տարեկան տղաների` 22%, և 17 տարեկանների` 26%-ը: Երևույթը տարածված է նաև աղջիկների շրջանում՝ 15 տարեկաննների 18% և 17 տարեկանների 20%-ը նույնպես օգտագործել են ալկոհոլ 30 օրվա ընթացքում:


Ըստ միջազգային վիճակագրական տվյալների՝ ոգելից խմիչքների չարաշահման պատճառով տարեկան աշխարհում մահանում է ավելի քան 3 մլն մարդ (մահվան բոլոր դեպքերի 5.3%-ը), իսկ ալկոհոլի չարաշահման պատճառով մահացությունն ավելի բարձր Է, քան տուբերկուլոզից, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից և շաքարային դիաբետից:


Ապացույցների վրա հիմնված քաղաքականության իրականացումը կարևոր նշանակություն ունի հանրային առողջության պահպանման և ալկոհոլի օգտագործման հետ կապված առողջապահական համակարգերի և համայնքների ծանրաբեռնվածության նվազեցման համար: Դրա հիմնական խոչընդոտն այն է, որ քաղաքականություն մշակողները հաճախ բախվում են հակասական տեսակետների՝ ալկոհոլի հետ կապված խնդիրները լուծելիս:


ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից մշակված հակաալկոհոլային քաղաքականության ձեռնարկը նախատեսված է քաղաքականություն մշակողների, փաստաբանների և հանրային առողջապահության մասնագետների համար: Այն անդրադառնում է ալկոհոլի ազդեցության և հիմնական քաղաքականության արդյունավետության վերաբերյալ հիմնական հարցերին, ներառյալ` գնագոյացումը, հասանելիության վերահսկումը, շուկայավարման սահմանափակումները, պիտակավորումը, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը կանխելու միջոցառումները և ոչ-ալկոհոլային և ցածր ալկոհոլային արտադրանքի կանոնակարգումը:


ԱՀԿ-ի թողարկած ալկոհոլային քաղաքականության ուղեցույցների ձեռնարկը, որը նախատեսված է օգնելու կարգավորող մարմիններին հասկանալ ալկոհոլի վտանգները և ալկոհոլային քաղաքականության վերաբերյալ շարունակական բանավեճին վերջ դնելու համար, պարունակում է գիտական տվյալներ, որոնք հաստատում են, որ.


ալկոհոլի օգտագործման ոչ մի չափաբաժին անվտանգ չէ առողջության և քաղցկեղի ռիսկի համար

ալկոհոլը համատարած հսկայական վնաս է հասցնում բնակչության բոլոր շերտերին

երկրներն ավելի շատ կորցնում են, քան շահում ալկոհոլի վաճառքից

հանրային քաղաքականությունն արդյունավետ է առողջության պահպանման և անվտանգության գործում:


Հակաալկոհոլային քաղաքականության իրականացման ձեռնարկը մշակվել է՝ ի շահ շահագրգիռ կարևոր կողմերի երեք խմբերի`


• ալկոհոլային քաղաքականության մշակման, իրականացման, գնահատման, իրավական մարմինների և մոնիտորինգի մեջ ներգրավված պետական պաշտոնյաներ

• քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ներառյալ հասարակական կազմակերպությունները, որոնք աշխատում են քաղաքականության քարոզչության ոլորտում, ինչպես նաև տեղական համայնքների պաշտպաններ և առաջնորդներ

• Համայնքային առողջապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններ, գիտնականների և հետազոտողների խմբեր, ովքեր զբաղվում են ալկոհոլի օգտագործման, դրա վնասների և այս ոլորտում քաղաքականության ուսումնասիրությամբ:


ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի գրասենյակի տարածած տեղեկատվության հիման վրա` ձեզ ենք ներկայացնում հինգ կարևոր փաստ քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի մասնագետների և ընդհանուր առմամբ հասարակության համար` ալկոհոլի օգտագործման և մի շարք քաղցկեղների միջև առկա կապի վերաբերյալ:


Սա վերաբերում է ոչ միայն ալկոհոլ օգտագործող մարդկանց, այլև նրանց ընտանիքներին, ընկերներին և ընդհանրապես բոլորին:


1. Ալկոհոլը քաղցկեղի առնվազն յոթ տեսակի դեպքում հիմնական ռիսկի գործոն է

2. Ալկոհոլի օգտագործման հետևանքով առաջացած քաղցկեղի ամենատարածված տեսակները տարբեր են տղամարդկանց և կանանց մոտ

3. Ալկոհոլի օգտագործման հետևանքով առաջացած քաղցկեղի զարգացման ռիսկը մեծանում է ալկոհոլի առաջին ընդունումից հետո

4. Ծխախոտի, ինչպես նաև ալկոհոլի օգտագործումը մեծացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը

5. Ալկոհոլի օգտագործման հետևանքով առաջացած քաղցկեղը կարելի է կանխել:


Այս մասին Facebook-ում գրել է Մուրադյանը: