Կառավարությունը խստացնում է ավտոճանապարհների կառուցապատման կանոնները
Հայաստանի կառավարությունը ներկայացրել է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքների կառուցապատման կանոնակարգման նոր նախագիծ։
Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի միասնական «e-draft» կայքում։ Նախագծի նպատակը` կանոնակարգել ճանապարհներին հարող տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն և կարգավորված կառուցապատում։
Նաև նաև նշվում է, որ բազմաթիվ առևտրային օբյեկտներ տեղակայված են առանց համապատասխան կառուցապատման թույլտվության։ Մուտքերի ու ելքերի սխալ պլանավորումը խոչընդոտում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Նախագծի շրջանակում սահմանվում են հետևյալ նոր կարգավորումները. կտրուկ սահմանափակվելու է կառուցապատման թույլատրելի օբյեկտների տեսակը՝ ներառելով միայն անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ինչպիսիք են՝ հանգստի գոտիներ, լիցքավորման կայաններ, մոթելներ և տեխնիկական սպասարկման կետեր։