Հասարակություն
Երևանում որոշ ճանապարհներ փակ են լինելու
Vika B.
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 21-ին` ժամը 13:00-ից մինչև 24:00-ն, փակ է լինելու Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան փ. – Գ. Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ. – Ս. Սաֆարյան փ. խաչմերուկը եղած ճանապարհահատվածը:
Հորդորվում է վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Նոր Նորք վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին առաջարկվում է դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկել այլընտրանքային փողոցներով, իսկ Նորք-Մարաշ վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին՝ ներհամայնքային փողոցներով:
Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Երկրի նոր լուսանկարը` տիեզերքից
5.0
Ոստիկանության 5 ծառայող ազատվել է աշխատանքից
Սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենի գործով նոր զարգացումներ կան
Դավիթ Մինասյանը գտնվում է վերակենդանացման բաժնում. փաստաբան
4.0