ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ն հակադարձել է Զելենսկու հայտարարությանը
ԱՄՆ վարչակազմի աղբյուրները չեն հաստատում, որ արձակված հրթիռը միջմայրցամաքային է եղել։ BBC-ն և CBS-ը զրուցել են երկու ամերիկացի պաշտոնյաների հետ, թե արդյոք Ռուսաստանը իրականում օգտագործել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ Ուկրաինայի դեմ:
Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են Դնեպրին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով հարվածների մասին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այս եզրակացությունը հիմնված է հրթիռի դիտարկված բնութագրերի վրա, սակայն փորձաքննությունը դեռ շարունակվում է։ Մոսկվան չի մեկնաբանում այս հայտարարությունները։
Վարչակազմի երկու աղբյուրներն էլ համաձայնել են խոսել անանունության պայմանով: Ըստ նրանց՝ հրթիռն իսկապես բալիստիկ է, բայց ոչ միջմայրցամաքային։ Զրուցակիցներից մեկն ասել է, որ դա միջին հեռահարության հրթիռ է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով հարվածել է Ուկրաինային: Հրթիռը արձակել են Աստրախանի մարզից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ռազմական բյուջեն 2025թ-ին կկազմի ավելին, քան այս տարի է
2025 թվականի բյուջեի նախագծով կառավարությունը նախատեսել է ՊՆ-ին հատկացնել ավելի քան 664,7 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ նիստին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովն արձագանքել է Բրյանսկի շրջանում ATACMS հրթիռների հարձակումներին
Բրյանսկի շրջանի տարածքում ամերիկյան ATACMS հրթիռներով Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը նշան է, որ արևմտյան երկրները ց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդեսայի «կրակոտ» երկինքը. կան զոհեր և վիրավորներ
Ռուսական ուժերը նոր հրթիռային հարձակում են իրականացրել Օդեսայի վրա։ Ուկրաինական հակաօդային պաշտպանության կողմից խոցված ռ...
Երևանին, թե՞ Կիևին. Հուսանստանն ում կփոխանցի իր երկրի ռուսական ՀՕՊ համակարգերը
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի...