ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդեսայի «կրակոտ» երկինքը. կան զոհեր և վիրավորներ
Ռուսական ուժերը նոր հրթիռային հարձակում են իրականացրել Օդեսայի վրա։ Ուկրաինական հակաօդային պաշտպանության կողմից խոցված ռուսական «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռի բեկորներն ընկել են խիտ բնակեցված տարածքում, զոհվել է 10, վիրավորվել՝ 47 մարդ։ Մահացածների թվում կան բժիշկներ, ոստիկաններ և քաղաքացիական անձինք։
Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ հրթիռներից մեկը չի պայթել և գտնվում է ուսումնական հաստատության շենքում։
Ռուս զինվորականները չեն մեկնաբանել Օդեսայի վրա հրթիռային հարձակման մասին տեղեկությունները:
«Սրանք պատահական հարվածներ չեն, դրանք ցուցադրական հարվածներ են», - մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օդեսայի վրա հարձակումը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ռազմական բյուջեն 2025թ-ին կկազմի ավելին, քան այս տարի է
2025 թվականի բյուջեի նախագծով կառավարությունը նախատեսել է ՊՆ-ին հատկացնել ավելի քան 664,7 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ նիստին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովն արձագանքել է Բրյանսկի շրջանում ATACMS հրթիռների հարձակումներին
Բրյանսկի շրջանի տարածքում ամերիկյան ATACMS հրթիռներով Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը նշան է, որ արևմտյան երկրները ց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ն հակադարձել է Զելենսկու հայտարարությանը
ԱՄՆ վարչակազմի աղբյուրները չեն հաստատում, որ արձակված հրթիռը միջմայրցամաքային է եղել։ BBC-ն և CBS-ը զրուցել են երկու ամե...
Երևանին, թե՞ Կիևին. Հուսանստանն ում կփոխանցի իր երկրի ռուսական ՀՕՊ համակարգերը
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի...