ԱՄՆ-ն կմեծացնի միջուկային զինանոցը, ինչ սպառնալիքներ կան. WSJ
ԱՄՆ-ն կարող է իր միջուկային զինանոցի մեծացմանը գնալ Չինաստանից, ՌԴ-ից եւ ԿԺԴՀ-ից իբր եկող սպառնալիքների պատճառով, սակայն այդ որոշումը մնում է նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմին։ Այս մասին հայտնում է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին:
«ԱՄՆ -ը պետք է պատրաստ լինի ընդլայնել իր միջուկային ուժերը Չինաստանից, Ռուսաստանից և ԿԺԴՀ-ից աճող սպառնալիքները կանխելու համար լրացուցիչ միջուկային սպառազինությունների տեղակայման մասին որոշումը կմնա Թրամփի եկող վարչակազմի հայեցողությանը, որը դեռ պետք է բարձրաձայնի իր պաշտպանական ծրագրերը», - գրում է պարբերականը:
Ինչպես նշում է թերթը, ԱՄՆ-ն սպառնալիք է տեսնում Չինաստանի եւ ԿԺԴՀ-ի ուժերի ավելացման, ինչպես նաեւ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի շուրջ ՌԴ-ի հետ երկխոսության դադարեցման մեջ: Ընդ որում, իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում Թրամփը հավանություն է տվել միջուկային զենքի վերաբերյալ բոլոր խոշոր ծրագրերին, որոնք անցել են նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից:
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը Հայաստան է ուղարկել ԶՀՀ-ի առաջին մարտկոցը. ԶԼՄ
Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթային հրթիռային համալիրի առաջին մարտկոցը։ Այս մասին գրում է The New Indian Exp...
Իսրայելը ոչնչացրել Է Իրանում հույժ գաղտնի միջուկային կենտրոնը. ԶԼՄ-ներ
Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ հոկտեմբերի վերջին Իրանին հասցված իսրայելական հարվածի արդյունքո...
Դա կործանարար կլինի․ իրանցի գեներալ
Իրանը վստահ է, որ ջախջախիչ հարված կհասցնի Իսրայելին հոկտեմբերին Իսլամական Հանրապետության վրա հարձակումից հետո: Այս մասին...
Հասանովը հրահանգել է ուժեղացնել զորքերի մարտունակությունը ՀՀ-ի հետ սահմանին
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: Այս մասին հայտնում են տեղակ...