Նրանք ոտնահարել են մեր ինքնիշխանությունը. Իրանի ԱԳՆ
Իրանի ներկայացուցչի խոսքով՝ Թեհրանն իր իրավունքից կօգտվի պատշաճ ժամանակին և պատշաճ ձևով։
Թեհրանը կօգտվի պաշտպանվելու իր իրավունքից՝ ի պատասխան Իրանի վրա Իսրայելի հարվածների, երբ հարմար գտնի: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Թեհրանը պատասխան պատրաստո՞ւմ է հոկտեմբերի վերջին Իսրայելի հասցրած հարվածների։
«Իսրայելի ագրեսիան ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտում է, նրանք ոտնահարել են մեր ինքնիշխանությունը: Մեր օրինական իրավունքն է պաշտպանվելը: Կարծում ենք, որ կարող ենք օգտվել այդ իրավունքից համապատասխան ժամանակին և պատշաճ ձևով», - ասել է իրանցի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ։ Ավելի քան 90 հազար մարդ փախստական է դարձել: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Նմանատիպ հոդվածներ
Զորակոչիկներին կաշառքով ազատելու դեպքեր են գրանցվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են զորակոչիկներին պա...
Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ուկրաինային
Ռուսաստանը նոյեմբերի 13-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին և...
Պուտինն անձամբ է վերահսկում այդ հարցերը. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է վերահսկում ուկրաինական հակամարտության վերաբերյալ որոշումների հետ կապված հար...
Ինչու Իրանը համաձայն չէ բանակցել միջուկային ծրագրի շուրջ
Իրանը երբեք չի լքել իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ բանակցային սեղանը, բայց համաձայն չէ բանակցել ճնշման ու ահաբեկման նե...