Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ուկրաինային
Ռուսաստանը նոյեմբերի 13-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին և Կիևի մարզին, հայտնում են ուկրաինական իշխանությունները:
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է առավոտյան ժամը 7:20-ի սահմաններում մայրաքաղաքում պայթյունների լսվելու և հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվ աշխատանքի մասին, գրում է kyivindependent.com կայքը:
Կիևի մարզում 48-ամյա տղամարդն ընկած բեկորների հետևանքով գլխի վնասվածքներ է ստացել։ Հրդեհ է բռնկվել նաև Կիևի մերձակայքում գտնվող Բրովարի թաղամասում։
Ռուսաստանը Կիևը գրոհել է թևավոր հրթիռներով, ինչպես նաև «Իսկանդեր-Մ» կամ հյուսիսկորեական KN-23/24 բալիստիկ հրթիռներով, «Շահեդ», «Գերան» հարվածային անօդաչուներով, ասել են իշխանությունները:
Հաղորդվում է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել է «մի քանի թևավոր և բալիստիկ հրթիռներ և մինչև 10 անօդաչու թռչող սարք»:
Նմանատիպ հոդվածներ
Զորակոչիկներին կաշառքով ազատելու դեպքեր են գրանցվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են զորակոչիկներին պա...
Նրանք ոտնահարել են մեր ինքնիշխանությունը. Իրանի ԱԳՆ
Իրանի ներկայացուցչի խոսքով՝ Թեհրանն իր իրավունքից կօգտվի պատշաճ ժամանակին և պատշաճ ձևով։ Թեհրանը կօգտվի պաշտպանվելու իր...
Պուտինն անձամբ է վերահսկում այդ հարցերը. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է վերահսկում ուկրաինական հակամարտության վերաբերյալ որոշումների հետ կապված հար...
Ինչու Իրանը համաձայն չէ բանակցել միջուկային ծրագրի շուրջ
Իրանը երբեք չի լքել իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ բանակցային սեղանը, բայց համաձայն չէ բանակցել ճնշման ու ահաբեկման նե...