Ինչու Իրանը համաձայն չէ բանակցել միջուկային ծրագրի շուրջ
Իրանը երբեք չի լքել իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ բանակցային սեղանը, բայց համաձայն չէ բանակցել ճնշման ու ահաբեկման ներքո. այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպումից հետո:
«Այսօր ես կարևոր և անկեղծ զրույց ունեցա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ։ Որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրի պատասխանատու կողմ՝ մենք շարունակում ենք լիովին համագործակցել գործակալության հետ։ Տարաձայնությունները կարող են լուծվել համագործակցության և երկխոսության միջոցով։ Պայմանավորվեցինք առաջ գնալ ամուր կամքով և բարի նպատակներով։
Իրանը երբեք չի լքել իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ բանակցային սեղանը: Այժմ հերթը Եվրամիությանն է։ Մենք պատրաստ ենք բանակցել՝ ելնելով մեր ազգային շահերից ու անվիճելի իրավունքներից, բայց չենք համաձայնում բանակցել ճնշման ու ահաբեկման ներքո»,- ասել է նա
Գրոսսին նաև նշել է, որ Իրանի միջուկային օբյեկտները երբեք չպետք է ռազմական հարձակումների ենթարկվեն:
«Ես հստակ հայտարարել եմ, որ միջուկային օբյեկտները չպետք է հարձակման ենթարկվեն: Միջուկային օբյեկտները չպետք է դառնան ռազմական հարձակումների թիրախ, քանի որ դրանք կարող են հանգեցնել շատ լուրջ ռադիոլոգիական հետևանքների»,-ասել է նա՝ մեկնաբանելով ՄԱԳԱՏԷ-ի դիրքորոշումը՝ կապված Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին սպառնացող վտանգի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Նրանք ոտնահարել են մեր ինքնիշխանությունը. Իրանի ԱԳՆ
Իրանի ներկայացուցչի խոսքով՝ Թեհրանն իր իրավունքից կօգտվի պատշաճ ժամանակին և պատշաճ ձևով։ Թեհրանը կօգտվի պաշտպանվելու իր...
Պուտինն անձամբ է վերահսկում այդ հարցերը. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է վերահսկում ուկրաինական հակամարտության վերաբերյալ որոշումների հետ կապված հար...
Զորակոչիկներին կաշառքով ազատելու դեպքեր են գրանցվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են զորակոչիկներին պա...
Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ուկրաինային
Ռուսաստանը նոյեմբերի 13-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին և...