Այդ կամավորը գոյություն ունի այն պատճառով, որ պետություն գոյություն չունի․ Փաշինյան
Վերջին 600 տարիներին մենք, որպես ժողովուրդ, ապրել ենք մեզ պարտադրված ու ոչ թե մեր ստեղծած պետության մեջ։ Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հետևաբար, պետության մեր առաջին ընկալումը պարտադրանքն է, որի նկատմամբ առաջին ռեակցիան դա թոթափելու, դրան դիմադրելու ներքին ցանկությունն է»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ խիստ կանխատեսելիորեն ընդդիմության ներկայացուցիչները հերոսությունը կապել են սահմանը պահող կամավորի ու կամավորության հետ։
«Սկզբունքորեն այս ընկալման մեջ ոչ մի սխալ բան չկա՝ այն տարբերությամբ, որ սահմանի պահպանությունը կամավորության հետ կապելը, իսկ հարկ վճարելը ընդամենը «օրենքով սահմանված գործունեության դրսևորում» դիտարկելը կամ դրան հակադրելը ինքնին ապապետական ընկալման հետևանք է։ Եթե խոսքը «Կեցցե մեր հայ կամավորը, գինի լից» երգի կամավորի մասին է, այդ կամավորը գոյություն ունի պետության չգոյության պայմաններում ու այդ կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի, այսինքն ՝ այդ երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է»,- ասաց նա։
Փաշինյանն ասաց, որ այսօր էլ կամավորներ կան, բայց նրանց գոյությունն ու անհրաժեշտությունը նույնպես պայմանավորված է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ։
«Բացի այդ, այսօրվա կամավորը «Ընկեր ջան, գինի լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ ՀՀ պետական բյուջեից շոշափելի վարձատրություն է ստանում կամավորության համար»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը, սոցիալ-հոգեբանությունն էականորեն ապապետական է, մեր բոլորիս, եթե մի քիչ ավել...
Միրզոյանը հակադարձում է Հաջիևի հայտարարությանը
ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP 29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Այս մասին Ազգա...
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հ...
ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել․ ԱԳՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել։ Sputnik Արմենիային այս մասին ասել...