
Ստորագրված փաստաթղթերը պարունակում են սպառնալիքներ. Սեյրան Օհանյան

Խաղաղության գործընթացները, որի մասին խոսում է այսօրվա իշխանությունը, իրատեսական չեն: Նման տեսակետ հայտնեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն: Վերջինս նշեց նաև, որ ստորագրված փաստաթղթերը պարունակում են սպառնալիքներ:
Ըստ նրա՝ պետք է բանակցողների փոփոխություն կատարվի:Անդրադառնալով հարցին՝ եթե իրենք իշխանության գան, սեղանին եղած փաստաթղթի հետ ինչպե՞ս են վարվելու՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց. «Ցանկացած նոր ուժ, որը կարող է գալ իշխանության, իսկ այդպիսի հնարավորություն կարող են ունենալ բազմաթիվ ուժեր, իր համար առաջնային խնդիր պետք է սահմանի բանակի ներքին ամրության ձևավորումը: Մյուս քայլերից մեկը, եթե այդ ամրությունը կա, մեր շահերից բխող վերաբանակցություններ իրականացնելն է, կետ առ կետ անցնելն ու ամեն կետում եզրակացություն անելը, թե մեր շահերը որոնք են»: