ԱՄՆ-ն Իսրայելին դասում է տարածաշրջանի բարեկամներից վեր․ Ֆիդան
«ԱՄՆ-ն Իսրայելին դասում է տարածաշրջանի բարեկամներից վեր»,-այս մասին է հայտարարել Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը։
ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները բացառիկ են, և դա վնասում է Վաշինգտոնի դիրքերին Մերձավոր Արևելքում, կարծում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։
«Ինչպես գիտեք, Պարսից ծոցի բոլոր երկրները, Թուրքիան և մեր նախագահը հատուկ հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ։ Սակայն ամերիկյան քաղաքական համակարգում Իսրայելի հետ հարաբերությունները բացառիկ են։ Ցավոք, այս հարաբերությունները դասվում են տարածաշրջանի մյուս երկրների հետ փոխազդեցությունից վեր։
Եվ, իհարկե, այս իրավիճակը Ամերիկային արժենում է դիրքեր մեր տարածաշրջանում։ Այն վիրավորում է Ամերիկայի տարածաշրջանային բարեկամներին, և ԱՄՆ-ի համար դժվար է կանգնեցնել դա», - ասել է նա կատարյան «Ալ Ջազիրա»-ին հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ղեկավարությունն իրեն թույլ է տալիս Ռուսաստանի մասին սադրիչ հայտարարություններ անել․ Պեսկով
Հայաստանի ղեկավարությունը իրեն թույլ է տալիս ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի մասին սադրիչ հայտարարություններ անել, սակայն այդ երկրու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրդողանը տեսախցիկների առաջ 50 վայրկյան սպասեցրեց Պուտինին
Թուրքական ԶԼՄ-ներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում երկկողմ բանակցությո...
Թրամփը ճնշում է Կուբային. ԶԼՄ
Կուբան սկսել է բանակցություններ ԱՄՆ-ի հետ այն բանից հետո, երբ նավթային շրջափակումը երկիրը մտցրեց տնտեսական ճգնաժամի մեջ։...
«Սանիթեք»-ը կրկին տուգանվել է
Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում թերացման և չկատարված աշխատանքների համ...