Օգոստոսի 8-ը ամբողջովին կրկին փոխեց մեր միջավայրը․ ԱԽ քարտուղար
Այն անվտանգության համակարգը, որի վրա մենք մեծ հույս էինք դրել առնվազն մինչև 2020 թվականի պատերազմը և դրան հաջորդած ժամանակահատվածում կենսունակություն ցույց չի տվել և մեզ այլընտրանքային գաղափարախոսություն էր անհրաժեշտ: Այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Կարելի է ասել՝ օգոստոսի 8-ը համապարփակ ձևով փոխել է մեր անվտանգային միջավայրը: Մոտակա շրջանում մենք պետք է քննարկենք ռազմավարություն ունենալու անհրաժեշտության թղթին հանձնելու, ռազմավարություններ ունենք, բայց այն թղթին հանձնելու և ժամանակի շունչ ունենալու խնդիր է առաջանում»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ մեր շուրջ անվտանգության միջավայրը այնքան արագ էր փոխվում, որ անընդհատ հետաձգվում էին ռազմավարություն ունենալը:
«2025 թվականի սկզբներին մեր շուրջ միջավայրը շարունակում էր փոխվել, բայց մեր քաղաքականություններում հստակություն էր մտցվել և մենք որոշեցինք ռազմավարություն ունենալ: Սակայն մինչև մենք հասանք գրեթե վերջնակետին, տեքստը վերջնականացնելուն, տեղի ունեցավ օգոստոսի 8-ը, որը ամբողջովին կրկին փոխեց մեր միջավայրը:
Իհարկե, խաղաղության օրակարգ ենք ունեցել, բայց քաղաքականությունների մասով, առնվազն, նոր միջավայրին ադապտացված քաղաքականություններ պետք է ընդունենք: Արդեն հարց է առաջացնում՝ ընդհանրապես, ռազմավարություն ունենալու հարցն է սեղանին դրվում, և մենք պետք է քննարկենք: Սրա շուրջ դեռևս քննարկումներ չենք ունեցել, բայց դրա անհրաժեշտությունը կա»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սպարապետի կերպարը օրինակելի կլինի բազմաթիվ սերունդների համար. Ավինյան
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել եմ Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հուսով եմ՝ դա չէ պատճառը, որ Comedy Club-ը փակվեց». Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է արձագանքել այն հայտարարություններին, թե Ռուսաստանը խումբ է պ...
Ինչ են քննարկում Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցների ընթացքում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրենց հեռախոսազրույցների ընթացքում քննարկում են իրե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ հայը գալիս է, կարմիր գորգով պետք է դիմավորենք. Արման Թաթոյան
Հայաստանը տեր է ամբողջ աշխարհի հայերին: Քաղաքացիների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ասել է «Միասնության թևեր» քաղաքական...