Քաղաքականություն

Չպետք է վտանգավոր մեսիջներ ուղարկի հարևան պետություններին․ ՔՊ-ից՝ Արարատը կնիքներից հանելու մասին

Julya 177 դիտում
Չպետք է վտանգավոր մեսիջներ ուղարկի հարևան պետություններին․ ՔՊ-ից՝ Արարատը կնիքներից հանելու մասին

Չի կարող ապաքաղաքական ուժը հանձն առնի և լուծի աշխարհաքաղաքական խնդիրները, նույնիսկ եթե իրենք խոսում են բիզնեսներից, սակայն եկեք չմոռանանք, որ բիզնես միջավայրը ստեղծվում է քաղաքականության միջոցով: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի հայտարարությանը, ասել է ՔՊ պատգամավոր Տիգրան Պարսիլյանը։


Հիշեցնենք, որ օրեր առաջ Սարգիս Կարապետյանը հայտարարել էր, որ «այս խմբակին 268 օր է մնացել»։


Անդրադառնալով անցակետերում կնիքների վրայից Արարատ լեռան խորհրդանշիը հեռացնելուն՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է. «ՀՀ-ն ելնում է իր պետական սիմվոլներից և ՀՀ կնիքը պետք է արտահայտի պետության սիմվոլիզմը և զերծ լինի էմոցիոնալ, հուզական սիմվոլներից։ Մենք ամեն բան անում ենք, որ ՀՀ-ի վերաբերյալ տարընկալումներ չլինեն և մեր կողմից օգտագործվող կնիքները, սիմվոլները ելնեն բացառապես պետականության սկզբունքից։


Մեր յուրաքանչյուր գործողություն չպետք է վտանգավոր մեսիջներ ուղարկի ՀՀ հարևան պետություններին։ ՀՀ-ն սուվերեն պետություն է և կնիքները, որոնք արտահայտում են ՀՀ-ն աշխարհում, պետք է արտահայտեն ՀՀ սիմվոլը։ Ես ցավում եմ, որ որոշ շրջանակներ այս պարզ տրամաբանությունը շատ լավ իմանալով, փորձում են հաղորդել հուզական ֆոն։ Այստեղ որևէ դավադրական բան չկա»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250