
Պետք է մեծացնենք ճնշումը Ռուսաստանի վրա․ Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի ամրապնդեն դաշինքի արևելյան թևը և մեծացնեն Ռուսաստանի վրա ճնշումը։
«Ռուսաստանը պետք է իմանա, որ մենք միշտ կպատասխանենք», - ասել է նա՝ մեկնաբանելով Լեհաստանում և Ռումինիայում անօդաչու թռչող սարքերի միջադեպերը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի համար կարևոր է բարելավել իր պաշտպանական կարողությունները դաշինքի սահմաններում։ «Եվ սա ներառում է, առաջին հերթին, օդային պաշտպանությունը, որը կարող է ավելի լավ և արագ արձագանքել։ Դրա համար մենք ունենք պաշտպանական համակարգեր Հունաստանում և Իսպանիայում։ Մենք պետք է մտածենք դրանք ՆԱՏՕ-ի արևելյան թև ուղղակիորեն ուղարկելու հնարավորության մասին», - ասել է Վադեֆուլը։
Սեպտեմբերի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է դաշինքի արևելյան թևի օդային տարածքը պաշտպանելու համար «Արևելյան պահակ» գործողության մեկնարկի մասին։