Կատաստրոֆիկ են․ Սամվել Կարապետյանի ուղերձը՝ ԱԱԾ մեկուսարանից
Հայկական ավանդական ընտանիքի նկարագրի պահպանությունը ու դրա բարեկեցության ապահովումը առանցքային է այս խնդիրների շարքում, ու, անպայման, լուծում է ստանալու։ Այս մասին նշված է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ ԱԱԾ մեկուսարանից հղված հերթական ուղերձում։
«Չկա ժողովրդի ու պետության համար ավելի մեծ հաջողություն, քան ունենալ բազմաթիվ բազմազավակ ընտանիքներ, որոնք ունեն լավ կյանքի համար բոլոր պայմանները, որոնց երեխաներն առողջ են, կրթված են ու պատրաստ են կառուցել երկրի լավ ապագան։ Ցավոք, այսօրվա Հայաստանում նման ընտանքիների քանակը չափազանց քիչ է, ժողովրդագրական ցուցանիշները կատաստրոֆիկ են, ու մենք պետք է անենք ամեն հնարավորը այս վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար»,-նշել է Սամվել Կարապետյանը։
Անդրադառնալով երիտասարդ ընտանիքներին՝ գործարարը շեշտել է, որ նրանք պետք է առողջ լինեն ու հնարավորություն ունենան առանց ընտանեկան բյուջեն սննկացնելու հետևել թե՛ իրենց վերարտադրողական առողջությանը, թե՛ առողջությանն ընդհանրապես։ Պետությունը պետք է ու պարտավոր է ապահովել այդ հնարավորությունը՝ առանց որևէ վերապահման։ Պետությունը պետք է ու պարտավոր է ծնողների հետ միասին հոգալ լույս աշխարհ եկող յուրաքանչյուր հայ երեխայի ծախսերը, ինչը լրջորեն կխթանի ծնելիությունը։
«Հայաստանի որևէ քաղաքացի երբեք չպետք է զրկվի առողջությունը պահպանելու հնարավորությունից՝ գումարի բացակայության, կամ պակասի պատճառով»,-գրել է Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս են համադրվում «գունագեղ տոնակատարություն» և «ի հիշատակ» բառերը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դժվար է ասել՝ կգտնվի՞ աշխարհում ևս մեկ բանական մարդ, որը կարող է իրար համադրել «գունագեղ...
ԲՀԿ-ականներին ՙվտարումՙ են իրենց նախկին աշխատասենյակներից
ՙՀրապարակ՚ օրաթերթը գրում է. ՙՆոր իշխանությունը ԲՀԿ-ին «վտարում» է խորհրդարանի նոր կորպուսի իրենց նախկին աշխատասենյակներ...
«Ծանուցվել ենք Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ». Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, եր...
Գազի սպասարկման դիմաց վճարներ կորզող ընկերությունը վերանայելու է. Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող գազասպառող...