Չեմ զարմանա եթե զինանշանից էլ հանի Արարատ լեռը․ Հայկ Մամիջանյան
Փորձել կանխատեսել, թե ինչ հակահայկական գործողություն կանի հաջորդը Նիկոլ Փաշինյանը, շատ անշնորհակալ զբաղմունք է։ Այս մասին խրոհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով կառավարության այն որոշմանը, ըստ որի կնիքների վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը:
«Անվերջ կարելի է զարմանալ, թե ինչպես պիոներական գերազանցիկ Փաշինյանը պատրաստ է հաճոյանալ Թուրքիային կամ Ադրբեջանին։ Ընդ որում, ոչ մեկ չի հակասում կամ խոսում խաղաղության մասին, բացարձակ այդ իրադարձությունը խաղաղության հաստատման կամ ոչ հաստատման հետ որևէ կապ չունի: Դա ուղղակի Ադրբեջանին և Թուրքիային հաճոյանալու գործողություն է»,- ասել է Մամիջանյանը:
Ըստ պատգամավորի՝ դա ոչ մեկ չի պահանջել:
«Չեմ զարմանա եթե զինանշանից էլ հանի Արարատ լեռը, ինձ շատ շատ վաղուց արդեն մեծ հաշվով չի հետաքրքրում՝ Փաշինյանը ինչ արեց, ինչ է անում ու ինչ է անելու: Ինձ շատ ավելի շատ հետաքրքրում է, թե մենք՝ ՀՀ քաղաքացիներս, դրան ի պատասխան ինչ ենք անելու»,- նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։
Նմանատիպ հոդվածներ
Դադիվանքի նախկին վանահայրն իր աջակցությունն է հայտնել Վեհափառին
Դադիվանք վանական համալիրի վանահայր, ներկայումս «Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հայր Տեր Հովհաննես...
ԱԺ աշխատակազմի նոր ղեկավարի անունը հայտնի է. նա երեկ է ազատվել իր նախորդ պաշտոնից
Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր...
Մենք ներթիմային խնդիրներ ունենք. Անդրանիկ Քոչարյան
«Իհարկե, մենք ներթիմային խնդիրներ ունենք և դրանք լուծում ենք ներթիմային քննարկումների միջավայրում»,- News.am-ին ասել է Ա...
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...